Ոստիկանության Սպիտակի բաժնում, նոյեմբերի 13-ին, ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ճանապարհի 15-րդ կմ-ի ոլորաններում սոճիներ են հատում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ 36-ամյա Բաբկեն Ս.-ն, 34-ամյա Արկադի Ս.-ն եւ 22-ամյա Նարեկ Ս.-ն Ջրաշեն գյուղի հանդամասում ձեռքի սղոցով եւ կացնով ապօրինի հատել են սոճիներ, որոնցից պատրաստել են 5-ից մինչեւ 15 սմ տրամագծով տարբեր երկարության 87 գերաններ, որոնք բարձել են Նարեկ Ս.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
Ձեռքի սղոցն ու կացինն առգրավված են:
Հատված ծառերի քանակը եւ պատճառված վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























