Բուլղարիան ու Ռումինիան հաջորդ տարվա հունվարի մեկից Շենգենյան գոտի չեն մտնի գնչուների պատճառով, այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն:

Բուլղարիան ու Ռումինիան ԵՄ-ին միացել են 2007-ի հունվարի մեկից, սակայն մինչ օրս Շենգենյան գոտի չեն մտել: Որոշ եվրոպական պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան, դեմ են՝ կապված գնչութական արտագաղթի հետ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

2012-ի մարտին ԵՄ բոլոր քսանյոթ երկրներիառաջնորդները համաձայնեցրել էին Բուլղարիայի ու Ռումինիայի՝ «Շենգենյան գոտուն» միանալու «ճանապարհային քարտեզը»: Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրները մի շարք նախապայմաններ պետք է կատարեն: