«Ուկրաինայի նավթոգազ» ընկերությունը դադարեցրել է ստորգետնյա պահեստներից գազի մղումն ու վերսկսել է ռուսական գազի ներմուծումը գործող պայմանագրին համաձայն: Այդ մասին լրագրողներին հայտնել ո ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:

Ինչպես ավելի վաղ հայտնում էին, « Ուկրաինայի նավթոգազ»-ի պարտքը ներմուծված գազի դիմաց կազմել էր ավելի քան 1.3 մլրդ դոլար:

Հիշեցենք, որ նոյեմբերի 8-ին «Ուկրաինայի նավթոգազ» դադարեցրել էր «Գազպրոմից» գա գնելն ու սկսել էր գազ դուրս մղել ստորգետնյա պահեստներից:

Ինչպես հաղորդում է ՈւՆՆ-ն, նոյեմբերի 14-ին  «Գազպրոմի» եւ «Նավթոգազի» ղեկավարները քննարկել են ձմռանը Եվրոպային գազ տրամադրելու խնդիրը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, «Գազպրոմի»  վարչության  նախագահի տեղակալ Վիտալի Մարկելովը հայտնել է, որ «ուկրանացի գործընկերները ստորգետնյա պահեստներից այս տարի մղել է ընդամենտ 17.6 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը շատ քիչ է ու ռիսկային առաջիկա ձմռան համար»: Չընդհատվող գազամատակարարման համար անհրաժեշտ էր 21.5 մլրդ խորանարդ մետր գազ:

«Նման պայմաններում ձմռանը Ռուսաստանի գազի մատակարարումն անհնար է, քանի որ ստոգետնյա պահեստները չեն բավարարում Ուկրաինայի սպառողներին փոխհատուցելու համար»,- հայտնել է նա: