Կոմիտասի «Երեւան Սիթի»-ի մոտ այսօր` նոյեմբերի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում 30-ամյա Կարեն Հովեյանը ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 60-ին մոտ մի տղամարդու : Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ վրաերթի ենթարկվածը Ռազմիկ Եղիշի Մանուկյանն է: Նախնական տեղեկություններով, վնասվել է նրա փայծաղը, կողերի կոտրվածք է ստացել եւ գանգուղեղային ծանր վնասվածք: Այս պահին նրան վիրահատում են եւ փորձում փրկել կյանքը:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:




























