Փրկարար ծառայությունը նոյեմբերի 15-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել  1939թ. ծնված Ու. Հ-ի դին: