Պարզվում է, Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ռոյալթին արդյունավետ գործիք է: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ մեկանաբանելով հանքավայրերի նկատմամբ հարկային նոր քաղաքականությունը:

2012թ.-ին օրենքի ուժ ստանալով՝ ռոյալթիի վճարումները 60 տոկոսով ավելացրել են բնօգտագործման նախկին վճարումները 2011թ.-ի ընթացքում, իսկ 2013թ.-ին նախարարությունն ակնկալում է 70 տոկոս աճ, ընդ որում, որ հանքանյութի ֆիզիկական ծավալները ավելացել են 10 տոկոսով: «Հետեւաբար կարող ենք ասել, որ ռոյալթիի ներմուծումն արդյունավետ է»,- հայտարարել է նախարարը:Նշենք, որ 2013թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ռոյալթիի վճարումները կազմել են 17.5 մլրդ դրամ: Նրաց հաշվին էկոլոգիայի ու բնօգտագործման համար վճարումների թիվը 2012թ.-ի նույն հատվածի համեմատ աճել է 58 տոկոսով:

Նշենք, որ 2013թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում լեռնահանքային արտադրանքը կազմել է 99.3 մլրդ դրամ(մոտ 244 մլն դոլար), կամ հանրապետության ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 17.5 տոկոսը: Ընդ որում, ընդհանուր ահրկերի ու տուրքերից ստացվող ռոյալթին կազմել է 2.4 տոկոս: