Նոյեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր, Ուկրաինայի քաղաքացի, 1986 թ. ծնված  Նադյա Չ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է 3 փամփուշտ:

Նադյա Չ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Հայտնաբերված փամփուշտներն  ուղարկվել են փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: