Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 17-ին, ժամը 17.50-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մանվել Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 21-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:




























