Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սահակ Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հոկտեմբերի 16-ից հետախուզվում էր ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:




























