Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 16-ին, ժամը 03.15-ին, ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բակից եղեւնի են կտրում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.15-ի սահմաններում նշված բակում եղեւնին կտրել է 1975 թ. ծնված Վահագն Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 06.40-ին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:




























