ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում Սպիտակ Տունը կին ղեկավար կունենա, հաղորդում է The Telegraph-ը:
Նման հայտարարություն Քլինթոնն արել է Չինաստանում կոնֆերանսի ժամանակ: «Ես հույս ունեմ, որ մինչեւ կյանքից հեռանալս ԱՄՆ-ում կին նախագահ կտեսնեմ: Դա լավ կլինի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ողջ աշխարհի համար»,-ընդգծել է նախկին նախագահը:
Այդուհանդերձ, Քլինթոնը դժվարացել է պատասխանել՝ պատրաստվո՞ւմ է իր կինը՝ Հիլարի Քլինթոնը, առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Քլինթոնը Օբամային կոչ էր արել փոփոխել առողջապահության մասին օրենքը:





























