Ապարանում, նոյեմբերի 17-ի կեսօրին, Մաշտոցի փողոցի բնակիչներից մեկի դին հայտնաբերել են իր տանը կից խորդանոցում: Տղամարդը 47 տարեկան էր:
Նրան գտել են առաստաղից կախված վիճակում:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են:
Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:





























