Ձորաղբյուր գյուղի վերջնամասում, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 18:20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, հավանական է ներսում տուժած կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն վենտո» մակնիշի 35 PO 989 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Ս., ծնվ. 1964 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:

Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի զգացվել: