NEWS.am-ի տեղեկություններով մի քանի ժամ առաջ սպանություն է տեղի ունեցել Երեւանի Էրեբունի համայնքում: Դանակահարվել է Եղիա անունով մի տղամարդ:

Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել երկու ընկերների միջեւ, ովքեր միմյանց հետ խմել են, ապա վիճաբանության բռնվել, որի ընթացքում ընկերը նրան դանակի մի քանի հարված է հասցրել:

Սա նախնական վարկածն է, սակայն պաշտոնապես դեպքի կապակցությամբ մեզ չհաջողվեց տեղեկություններ ճշտել: