Փրկարար ծառայությունը նոյեմբերի 19-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան-Երեւան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել վթա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 27 OL 169 պետհամարանիշի եւ «Օպել» մակնիշի 32 OS 388 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1949 թ. ծնված Մ. Հ.-ն, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 1962 թ. ծնված Խ. Հ.-ն ու 1991 թ. ծնված Է. Գ.-ն տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
«Օպել»-ի վարորդ՝ 1980 թ. ծնված Կ. Հ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականը:




























