Թուրքական իշխանությունների կողմից Ստամբուլի Այա Սոֆիա եկեղեցին, որը որպես թանգարան է գործում, մզկիթի վերածելու մասին ակնարկներին պատասխանել է Հունաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Կոստանտինոս Կուտրասը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս»-ը, Հունաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ  Կոստանտինոս Կուտրասի հայտարարության մեջ նշվել է, թե քրիստոնյա Բյուզանդիայի հոգեւոր կառույցները աշխարհի մշակութային եւ հոգեւոր ժառանգության անբաժանելի մասն են կազմում եւ դրանց նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերել ու պահպանել։

«Քրիստոնյա Բոյւզանդիայի հոգեւոր կառույցը մզկիթի վերածելուն ուղղված թուրքական պաշտոնյաների կրկնվող հայտարարությունները վիրավորում են միլիոնավոր քրիստոնյաները կրոնական հայացքները։ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող երկրի համար նման քայլը չի տեղավորվում ժամանակի իրականությանը եւ անհասկանալի է»,-նշվել է հայտարարության մեջ։