Լրագրողների համար վեցերորդ ոչ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել ԵՄ կենտրոնում, երեքշաբթի` նոյեմբերի 19-ին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան լրագրողներին տեղեկացրեցլ է2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի մասին:

ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, Վիլնյուսի գագաթաժողովը կլինի արդյունքների գագաթաժողով: «Գագաթաժողովը մեզ եւ գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս ամփոփել Արեւելյան գործընկերության մեկնարկից հետո ձեռք բերած արդյունքները, վերլուծել ու եզրակացություններ անել», ասել է դեսպան Հրիսթեան: Նա ավելացրել է, որ ԵՄ-ը ակնկալում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրն Ուկրաինայի հետ այն բանից հետո, երբ 2012-ի դեկտեմբերին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից ընդունված եզրակացությունները ամբողջապես կբավարարվեն: Ասոցացման համաձայնագրերը Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության հետ կնախաստորագրվեն գագաթաժողովի ընթացքում:

Լրագրողների համար ամենամսյա հանդիպումները ԵՄ կենտրոնի նախաձեռնությունն է` Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ: Հանդիպումների առաջին շարքը կոչվում է «Դեպի Վինլյուս ուղին»` նշանավորելու Արեւելյան գործընկերության գալիք գագաթաժողովը: Հանդիպումների ձեւաչափը ոչ պաշտոնական է եւ առանց լուսաբանման` խրախուսելու բաց քննարկումը որպես երեւույթների առավել խորքային իմացության հնարավորություն:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին եւ նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։