Ոստիկանության Կոտայքի բաժնում նոյեմբերի 19-ին, ժամը 20.55-ին,հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում խոտի դեզ է այրվում:

Մեկնած օպերատիվ խմբին 1963 թ. ծնված Գեւորգ Մ.-ն հաղորդում է տվել, որ իր հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող համագյուղացին` 1989 թ. ծնված  Մհեր Ե.-ն եւ  նրա ընտանիքի անդամները, ժամը 20.30-ի սահմաններում հրկիզել եւ ոչնչացրել են իր անասնագոմի հարեւանությամբ գտնվող 30 հազար հատ խոտի հակերը` պատճառելով 30 մլն դրամի նյութական վնաս:

Մհեր Ե.-ն  ժամը 22.20-ին  բերման է ենթարկվել բաժին:

Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: