Թուրքիայի Չանաքքալեի 18 Մարտ համալսարանի 5 դասախոսների նկատմամբ հետաքննություն է սկսվել առանց թույլտվության գիրք կարդալու համար։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ այս տարվա հունիսին Գեզի այգու իրադարձությունների ժամանակ սկիզբ առած «կանգնած մարդ» ակցիան համալսարանում անելով գիրք կարդալու համար 18 Մարտ համալսարանի 5 դասախոսների դեմ համալսարանի ղեկավարությունը հետաքննություն է սկսել։
Այդ 5 դասախոսները համարձակություն են ունեցել եւ ի պաշտպանություն Գեզի այգու համալսարանի տարածքում ուսանողների հետ մասնակցել են «կանգնած մարդ» ակցիային եւ գիրք ընթերցել։
Նշենք, որ Գեզի այգու իրադարձությունների ժամանակ Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի հրապարակում հունիսի 17-ի երեկոյան հայտնված անծանոթ տղամարդու պահվածքը անմիջապես գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը եւ սոցցանցերում օրվա թեմա դարձել, քանի նա ժամերով կանգնած նայել էր Աթաթուրքի մշակույթի կենտրոնին։ Նա ստացավ «կանգնած մարդ» անունը, իսկ իր արածը դարցավ «կանգնած մարդ» ակցիայի հիմք։





























