Ուկրաինայի կառավարությունը հանձնարարել է դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստության գործընթացը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Դադարեցնել Ասոցացման համաձայնագրի կնքումը մի կողմից Ուկրաինայի, մյուս կողմից Եվրամիության, Ատոմային էներգիայի եվրոպական ընկերակցության եւ նրա անդամ երկրների միջեւ, եւ Ուկրաինայի կառավարության սեպտեմբերի 18-ի համախատասխան որոշման գործողությունը»,-ասված է կառավարության հանձնարարականում, որը հրապարակվել է Ուկրաինայի կառավարության կայքում:





























