Ապրիլի 5-ին Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փեշավար քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել։
Պայթյունները որոտացել են քաղաքի կենտրոնում, որտեղ տեղակայված են ոչ միայն ԱՄՆ դեսպանատունը, այլ նաեւ կառավարական մի շարք շենքեր։
Sky News-ի տվյալներով, քաղաքի կենտրոնում որոտացել է հինգ պայթյուն, որոնցից երկուսը՝ բավականին հզոր։ Ականատեսների վկայությամբ, դեպքի վայրում կրակոցներ են լսվել։ Ողջ շրջանը օղակված է ոստիկանության կողմից, քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Սա Պակիստանում այսօրվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ պայթյունն է։ Առավոտյան մահապարտ-ահաբեկչի գործողությունների արդյունքում ամենաքիչը 38 մարդ է զոհվել։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ազգային կուսակցության ցույցի ժամանակ։ Կատարվածի արդյունքում եւս 50 մարդ վնասվածքներ են ստացել։




























