Թեհրանում ՀՀ դեսպանությունում, այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2013» մեկնարկի արարողությունը, որի ընթացքում հանգանակված գումարները նպատակաուղղված են լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը:
Հեռուստամարաթոնի մեկնարկի առիթով ելույթով հանդես է եկել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ով կարեւորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը եւ գործունեությունը:
Այնուհետեւ ԻԻՀ-ում Հիմնադրամի անցյալ տարիների կատարած գործունեության վերաբերյալ հակիրճ ներկայացրեց Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը, որին հաջորդել է Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հայրապետական օրհնությունը եւ բարեմաղթանքները Հիմնադրամին:
Հեռուստամարաթոնի մեկնարկի արարողությանը ներկա են եղել իրանահայ բարերարներ, հյուրեր:





























