Ստամբուլի 2 մասերն իրար կապող Մարամայից օգտվելու համար Ֆեւզի Քայնարը նստել է գնացք եւ մի պայուսակ գտել, որի մեջ եղել է 50 հազար դոլար, խոշոր չափով թուրքական լիրա եւ ոսկեղեն։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  դարի նախագիծ համարվող նորաբաց Մարմարայից օգտվելու համար գնացք նստած եւ գումարով եւ ոսկեղենով պայուսակը գտած Ֆեւզի Քայնարը այն հանձնել է գնացքի առաջիկա կայարանի անվտանգության աշխատակիցներին, ովքեր հայտարարություն են տարածել եւ արագ գտել պայուսակը կորցնողին։

Պարզվել է, որ պայուսակը գնացքում մոռացել էր թուրքմենստանցի Սուհրոբ Հայդարովը, ով եւս Մարմարայը տեսնելու համար էր նստել գնացք։ Ոստիկանների ներկայությամբ գտնված պայուսակը հանձնել են Հայդարովին, ով շնորհակալություն է հայտնել եւ պայուսակը գտած Ֆեւզի Քայնարարի հետ միասին հեռացել։