«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ դեկտեմբերի կեսերը կլինի Հայաստանում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավոր այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այդ պատճառով չի մասնակցում երկրում ծավալված իրադարձություններին: Արմեն Մարտիրոսյանը հերքեց տեղեկությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am