Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է այցելելու պետական այցով դեկտեմբերի 2-ին Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չորս կողմից շրջափակված է ոստիկանական ուժերով։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները մետաղորսիչ սարքերով ստուգելուց հետո տարածք են թույլ տալիս մտնել միայն այն քաղաքացիներին, որոնց անունները կան ցուցակներում։ Նրանք հիմնականում Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներն են, որոնք գալիս են Ռուսաստանի եւ Հայաստանի դրոշներով։
Քիչ առաջ միացրել են նաեւ կենտրոնական հրապարակի շատրվանները։


































