Երեւանում կայացել է Հայաստանի եւ եւ Ռուսաստանի նախագահներ Սրեժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի զրույցը, որից հետո հայ-ռուսական բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Քննարկվել են երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղղությունները, առեւտրատնտեսական եւ մարդասիրական համագործակցությանը վերաբերող հարցեր, Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի հեռանկարները:
Բանակցություններից առաջ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:
ՌԴ նախագահը Հայաստանում է գտնվում պետական այցով: Ավելի վաղ, նույն օրը, նա այցելել էր Գյումրի:


































