Զինված անձը երկուշաբթի առավոտյան թաքնվել է ամերիկյան Օհայո նահանգի դպրոցներից մեկի դասասենյակում, հաղորդում է Norhtwestohio լրատվական գործակալությունը:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհեր կամ տուժածներ չկան: Դպրոցականներին հրահանգել են թաքնվել այլ դասասենյակներում ու չլքել դպրոցի շենքը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ենթադրյալ հանցագործի հետ վարում են բանակցություններ: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: