Ապրիլի 3-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ մասամբ թեքվել է Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 22ա շենքի տանիքը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ նշված հինգհարկանի շենքի 15 քմ մակերեսով մետաղյա տանիքը ուժեղ քամուց պոկվել է և կախվել: Փրկարարների կողմից, հատուկ սարքավորումների օգնությամբ, ամբողջությամբ վնասազերծվել է տանիքի կախված հատվածը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանին: