Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը, ինչպես նաեւ Արագուա, Վարգաս, Կարաբոբո, Լարա, Միրանդա, Սուլիա եւ Ֆալկոն նահանգները դեկտեմբերի 2-ի երեկոյան մնացել են առանց էլեկտրականության:
Ավելի վաղ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախազգուշացրել էր հայրենակիցներին ընդդիմության կողմից նախապատրաստվող սաբոտաժների մասին՝ կապված էներգետիկ հաղորդակցման հետ: Մադուրոյի խոսքով՝ ընդդիմության նպատակն է ապակայունացնել երկրի իրավիճակը՝ կապված «բոլիվարական սոցիալիզմին» համապատասխանող ժողովրդավարական վերափոխումներ իրականացնելու հետ: Նախագահը կարեւոր վերափոխումների թվում նշել է բնակչության ամենաաղքատ շերտերի աջակցությանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ պետության կողմից առեւտրային ցանցերի խիստ վերահսկողությունը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի պետական «Վենեվիսյոն» հեռուստաալիքը:





























