Հատուկ նշանակության ջոկատայինները Կիեւում խոչընդոտում են ցուցարարների երթին դեպի երկրի Գերագույն ռադայի շինություն՝ պիկետ անցկացնելու:
Երբ ցուցարարները փորձել են մոտենա խորհրդարանի կենտրոնական մուտքին, հատուկ ջոկատայինները փողոցի երթեւեկելի մաս են դուրս եկել եւ փակել մուտքը: Աբոխը փորձել է անցնել նրանց, սակայն նրանց հետ մղելու համար «սպեցնազը» մահակներ է կիրառել: Թաղամասը, որտեղ գտնվում է խորհրդարանը, շրջապատված է ոստիկանական ավտոբուսներով: Ցուցարարները շարունակում են մոտենալ Գերագույն ռադային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ուկրինֆորմը» հաղորդում է, որ Անկախության մայդանում հանրահավաքի մասնակցողները դեկտեմբերի երեքին ծրագրում են եկու զանգվածային ակցիա՝ մեկը կառավարության առաջ, որտեղ նրանք արգելափակելու են կառավարության աշխատանքը, մյուսը՝ Գերագույն ռադայի մոտ: Ռադայի մոտ ակտիվիստները սպասելու են, որպեսզի խորհրդարանը անվստահություն հայտնի Նիկոլայ Ազարովի կառավարությանը:
Գիշերը ցուցարարները գրավել են նախկին Հոկտեմբերյան պալատը, որտեղ ներկայումս գործառնում է Կիեւի արվեստների ու մշակույթի միջազգային կենտրոնը: Անձնակազմն ու պահակները ըմբռնումով են մոտեցել հանրության խնդրանքին՝ կապված գիշերելու վայրի ու տաքանալու ցանկության հետ, հաղորդում է ТВі հեռուստաալիքը:





























