Բաղդադի տարբեր թաղամասերում երեքշաբթի պայթյուններ են որոտացել։ Վերջին տվյալներով, ինչպես հայտնում է Associated press-ը, զոհվել է 11, վիրավորվել՝ առնվազն 72 մարդ։
Պայթյուններից մեկը որոտացել է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում։ Մահապարտ-ահաբեկիչը իրեն պայթեցրել է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկի մոտ։
Երկրորդ պայթյունը հանգեցրել է Բաղդադի հյուսիսային Էշ-Շուալե թաղամասում գտնվող չորս շենքերի փլուզման։ Երկու այլ պայթյուններ որոտացել են Չիկուկ թաղամասում, որտեղ տեղակայված է փախստականների ճամբարը։ Հինգերորդ պայթյունը տեղի է ունեցել արեւմտյան Շուրտա Ռաբիա թաղամասում։
Ինչպես հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը, պայթյունները քանդել են երեք թաղամասերի բնակելի շենքեր։




























