ԼՂՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ղարաբաղի ԶՈՒ-ն ադրբեջանցի զինվորի վիրավորվելու հետ կապ չունի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախարարության մամուլի քարտուղար Սենոր Ասատրյանը հերքել է տվյալ միջադեպին ղարաբաղյան կողմի մասնակցությունը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԶՈՒ-ն հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը», - ընդգծել է մամուլի քարտուղարը:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ վիրավորվել է ադրբեջանցի 19-ամյա զինծառայող Ալիսի Մուրադովը:





























