Մենք քանիցս կրկնել ենք, որ պատրաստ ենք աջակցել երկրների ազատ ընկերությանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ  պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ մեկնաբանելով Հայաստանի ու ԵՄ հայտարարության ստորագրումը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ մի քանի առանցքային պայմանագրերի կնքումը:

Նա ընդգծել է, որ այն փաստը, որ Հայաստանն ազատորեն պայմանագրեր է ստորագրում իր գործընկերների հետ, գովաբանության է արժանի:

Ինչ վերաբերում է ԵՄ հետ հարաբերություններին, ապա Վիլնյուսում հնչեցրած հայտարարությունը հանդիսանում է կողմերի միջեւ իրականացրած աշխատանքի արդյունք:

«ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանում բարեփոխումների խորացմանը: Սպասում ենք մեր հայ գործընկերների կոնկրետ առաջարկներին, որոնք կհամապատասխանեին Հայաստանի նոր միջազգային պարտականություններին»,-հավելել է նա:

«Ինչպես արդեն ասել եմ, կյանքը Վիլնյուսից հետո չի ավարտվում: Հայաստանը շարունակում է Արեւելյան գործընկերության շրջանակներում կարեւոր գործընկեր մնալ»,-ընդգծել է Հրիսթեան: