Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Կավտարաձեն դեսպան է նշանակվել Ադրբեջանում։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նրա թեկնածությունը ներկայացրել է խորհրդարանի հաստատմանը։
Խորհրդարանի փոխնախագահ Գիգա Ծերեթելիի խոսքով, Կավտարաձեն խորհրդարանում աշխատել է երկու ժամկետ եւ այդ ոլորտում մեծ փորձ ունի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում Վրաստանի դեսպան նշանակված Վանո Նոնաշվիլին, չանցած պարտականություների կատարմանը, հրաժարական էր տվել։




























