Ապրիլի 7-ին ժամը 18.00-ին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանի այգում տեղի կունենա Մայրության, գեղեցկության եւ սիրո տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել է Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիան եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը:

Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի բուհերի տաղանդաշատ ուսանողները, Ուրախների եւ հնարամիտների ակումբի Ուսանողական լիգայի լավագույն մասնակիցները, ինչպես նաեւ հայ էստրադայի ճանաչված երգիչ-երգչուհիներ: