Ռուսաստանը կողմ է «միջուկային զրոյությանը», այսինքն՝ այդ կարգի զենքից հրաժարումին։ Այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ միջուկային զենքն անհետանա, աշխարհի պետությունները, դժվար թե համակերպվեն իրավիճակին, իսկ դրա փոխարեն համաշխարհային հանրության առանձին անդամները ոչ պակաս ապակայունացնող զենքեր կունենան»,- կարծում է ՌԴ նախարարը։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքված ՌՀՍ մասին պայմանագրի նախորդող բանակցությունների գլխավոր սկզբունք Լավրովն անվանել է «կողմերի հավասար եւ անբաժանելի անվտանգությունը»։
«ՌՀՍ մասին նոր այմանագիրն, անկասկած, կարեւորագույն քայլ է դեպի առանց միջուկային զենքի աշխարհի ստեղծում, դեպի այն բան, որպեսզի հաջորդ փուլում այս գործընթացին միանան միջուկային զինանոց ունեցող այլ պետություններ»,- նշել է նա, հայտնում է Վեստին։




























