Հայաստանի ԱԺ նիստը դեկտեմբերի 4-ին ընդհատվել է քսան րոպեով՝ հենց սկսվել է: ՀՅ Դաշնակցություն խմբակցության նախաձեռնությամբ պատգամավորները ընդմիջել են քսան րոպեով, ինչը նախատեսված է կանոնակարգով:
Պատգամավորները առավոտից պետք է քվեարկեին կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու հետ: Նման նախաձեռնությամբ էին հանդես եկել չորս խորհրդարանական խմբակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀՅ Դաշնակցությունը, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»:
Նախքան ընդմիջումը՝ իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունը դեմ է քվեարկելու կենսաթոշակային ռեֆորմը հետաձգելուն:




























