Մեսքիկայում  ռադիոակտիվ թափոններով բեռնատար են առեւանգել. առեւանգողներին լուրջ վտանգ է սպառնում:  Ըստ տեղի իշխանությունների` մեքենան առեւանգել են Իդալգո նահանգում, իսկ այն  լքված հայտնաբերել են Մեխիկո նահանգում: Արկղը բացված էր եղել, իսկ բեռը գտել էին մոտավորապես բեռնատարից մեկ կմ հեռավորության վրա:  

Անհայտ անձանց կողմից առեւանգված ռադիոակտիվ թափոններ տեղափոխող բեռնատարը հայտնաբերվել էր այլ նահանգում` Մեխիկոյում:

Ըստ ԱԷՄԳ-ի` բեռնատարը կոբալտ-60-ը պետք է հասցներ ռադիոակտիվ թափոնների պահպանման կենտրոն, հայտնում է «gazeta.ru»-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչները չեն կարողանում մոտենալ բեռին` ճառագայթման բարձր մակարդակի պատճառով:  Նրանք մտավախություն ունեն, որ առեւանգողների առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: