Ուկրաինայում դեկտեմբերի 4-ի երեկոյան սպանվել է Դնեպրոպետրովսկի Օրջոնիկիձե քաղաքի քաղխորհրդի պատգամավոր Սերգեյ Պոլյակովը։
Ոստիկանությունից հայտնել են, որ 58-ամյա Սերգեյ Պոլյակովը սպանվել է սրճարանից ավտոմեքենային մոտենալու ճանապարհին։ Քննության վարկածով՝ մարդասպանը կրակել է պատգամավորի գլխին եւ փախել, հայտնում է «Կորեսպոնդենտը»»
Պատգամավորը գլխավորում էր ընդդիմադիր «Փոփոխությունների ճակատ» կուսակցության քաղաքային ստորաբաժանումը, իսկ այն ցրվելուց հետո անկուսակցական էր մնացել։
Պոլյակովը նաեւ տեղի հանքավերանորոգման գործարանի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում։ Սպանության հիմնական շարժառիթը, ըստ ոստիկանության, սպանվածի ֆինանսատնտեսակաան գործունեությունն է։





























