Երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ի Հյուսիսային Քարոլինայի Ուինգեյթի համալսարանի հանրակացարանում կատարված հրաձգության հետեւանքով: Մեկ մարդ էլ վիրավորվել է: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակի մասին չի հաղորդվում:
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 18:00 –ին`(Երեւանի ժամանակով` դեկտեմբերի 5-ին, ժ. 3:00-ին), հայտնում է The Washington Times-ը:
Ուսումնական հաստատությունում արգելափակման ռեժիմ է կիրառվել. Ուսանողներին խնդրել են վերադառնալ շենք, փակել պատուհանները եւ դռները, իջեցնել վարագույրները, անջատել լույսը եւ բջջային հեռախոսները տեղափոխել անձայն ռեժիմի, հաղորդում է «lenta.ru»-ն:
Հրաձգության հանգամանքների եւ տուժածների ինքնության մասին տեղեկություն չի ստացվել:





























