Հայտնի կայքերի, ինչպիսիք են Google, Yahoo, Twitter, Facebook ու Linkedln, ավելի քան երկու միլիոն հաշիվներ սպառնալիքի են ենթարկվել՝ հաքերային հարձակումից հետո:

Հաքերների կողմից տվյալների յուրացման արդյունքում տուժել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Թաիլանդից: Կոտրված հաշիվների մեծ մասը Facebook-ինն է՝ 57 տոկոս: Այնուհետեւ գալիս են Yahoo-ն (10 տոկոս), Google-ը (9 տոկոս) եւ Twitter-ը (3 տոկոս):

 Trustwave ընկերության տեղեկությունների համաձայն՝ օգտագործողների անուններն ու գաղտնաբառերը հաքերները յուրացրել են վնասակար ծրագրերի միջոցով: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ տեղեկությունների արտահոսքը հենց սոցկայքերի խոցելիության արդյունք չէ, այլ՝ օգտագործողների համակարգիչներում գաղտնաբառերը գողացող վնասակար ծրագրերի առկայության:

Թեեւ մեղավորներն անհայտ են մնում, Trustwave-ն իր բլոգում գրել է, որ երկու նպատակակետերն են եղել ռուսական սոցկայքերը՝ «ՎԿոնտակտեն» ու «Օդնոկլասսնիկին», որոնք կարող էին ակնարկել վիրուսի ծագումը, հաղորդում է «Gazeta.Ru»-ն: