Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը եւ այսօր ողջ օրվա ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մի շարք կետերում ադրբեջանական ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը:

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության տվյալների՝ ադրբեջանական կողմը գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը հրազենից, այդ թվում դիպուկահար հրացաններից Նուզգերի, Լեւոնարխի, Կարմիրավանի եւ այլ բնակավայրերի ուղղությամբ:

«ԼՂՀ պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադարեցրել է կրակը»,- ասված է հաղորդագրության մեջ: