Ղըրղզստանի հյուսիսում գտնվող Թալաս քաղաքում ապրիլի 6-ին բռնկված անկարգությունների արդյունքում տուժել են 85 ոստիկաններ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով Ղըրղզստանի ՆԳՆ-ն, հոսպիտալացվել է 19 ոստիկան, որոնցից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժնում: Ցուցարարների շարքում տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ինչպես արտակարգ ասուլիսում հայտարարել է հանրապետության Դանիյար Ուսենովը, երեք փորձ է արվել գրավել ՆԳ վարչության շենքը, անկարգություններին մասնակցել են 1,5 հազար հոգի:
«Ցուցարարների ձեռքին Կալաշնիկովի մի քանի ինքնաձիգներ: Ոստիկաններից խլել են երկու պոմպային հրազեն: Ոստիկանությունը ռետինե գնդակներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել»,- հաղորդել է նա:
Ղըրղզական վարչապետը նաեւ հաղորդել է, որ 500 ցուցարարներ փորձել են գրավել 5 ուղղաթիռ:




























