Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի` 2010 թ. ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի, Նոր Նորքի, Մալաթիայի, Քանաքեռ-Զեյթունի, Բաղրամյանի, Սևանի, Աշտարակի, Արարատի, Վարդենիսի բաժիններում քաղաքացիների կողմից կամավոր հանձնվել է 2 ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահունակ, 3 որսորդական հրացան, 2 ատրճանակ, 9 նռնակ, նռնակի 5 պայթուցիչ, 1 հրթիռ և տարբեր տրամաչափի 1120 փամփուշտ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև որսորդական երկու հրացան, մեկ նռնակ, նռնակի մեկ պայթուցիչ,երկու միավոր սառը զենք և մեկ ատրճանակ:

Կամավոր հանձնված և հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: