Ադրբեջանի՝ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ սահմանին մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել, հայտնում է ադրբեջանական АПА-ն։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են «F-1» տիպի մեկ ձեռքի նռնակ, 18 մմ տրամաչափի մեկ որսորդական հրացան եւ մեկ «UZRQM» տիպի բռնկիչ։

Դեպքի առնչությամբ ավտոմեքենաների եւ կասկածելի անձանց մանրազնին ստուգումներ են անցկացվում։ Առգրավված զինամթերքը կուղարկվի փորձաքննության։