ԱՄՆ-ում Վաշինգտոնի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է մի ուղեւոր, որն ինքնաթիռի զուգարանում փորձում էր այրել սեփական կոշիկը:

ԱՄՆ ՌՕՈՒ երկու կործանիչներ ստիպված են եղել հասնել ուղեւորատար լայների ետեւից, որը Վաշինգտոնից մեկնում էր Դենվեր, երբ ինքնաթիռից ուղեւորի տարօրինակ պահվածքի մասին տեղեկություն է ստացվել:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ինքնաթիռը վայրէջք է կատարել Կոլորադոյում, իսկ ինքնաթիռի մոտ է ուղարկվել ականազերծողների մի խումբ, նաեւ հրշեջներ ու փրկարարներ:

Fox News հեռուստաալիքի տվյալներով, օրինախախտը՝ դիվանագետ Մոհամմեդ ալ-Մոդադին, Վաշինգտոնում Քաթարի դեսպանության աշխատակից է: Խուզարկությունից հետո նրա մոտ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Boeing-737 ինքնաթիռում այդ պահին եղել են 157 ուղեւորներ եւ անձնակազմի վեց անդամներ:

Ներկայումս տղամարդը ձերբակալվել է եւ հարցաքնվում է ՀԴԲ գործակալների կողմից: