Ավարտվել է ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելային հրաժեշտ տալու սգո եռօրյա արարողությունը:
Ըստ երկրի իշխանությունների` ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահին վերջին հրաժեշտ տալու էր եկել շուրջ 100 հազար մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այնուամենայնիվ, ոչ բոլոր ցանկացողներին էր հաջողվել հայտնվել Պրետորիայի «Յունիոն Բիլդինգս» նախագահական պալատում, որտեղ տեղադրվել էր Մանդելայի դագաղը: Հսկայական հերթերի պատճառով մարդկային հոսքը ստիպված էին եղել դադարեցնել:
Նշվում է, որ ոստիկանությունը նույնիսկ կանգնեցրել էր դագաղի մոտ հասնելու համար պատնեշներն անցնել փորձող ամբոխին:
Արդեն հաղորդվել է, որ Նելսոն Մանդելայի հուղարկավորությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին` Արեւելյան Քեյփ նահանգի Կունու գյուղում, որտեղ Մանդելան մեծացել էր եւ ապրել մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո:





























