Բրիտանացի բժիշկները Ջեյմս Բոնդին միանգամից մի քանի ախտորոշում են տվել. ալկոհոլիզմ եւ լյարդի ցերոզ, եւ, որպես հետեւանք՝ վաղաժամ մահ։

Այսքան չհուսադրող ախտորոշմանը հանգել են  Յան Ֆլեմինգի 14 հատորներում 007 գործակալի պերսոնաժի  գործածած սպիրտային խմիչքների ծավալից ելնելով։

Եթե սուպեր-գործակալն իրականում գոյություն ունենար, նա 50 տարի էլ չէր ապրի, եզրակացրել են բժիշկները։

Ըստ նրանց հաշվարկների` 007 գործակալը խմում էր շաբաթական 6 շիշ օղի, ընդ որում՝ «Ապրում ես միայն երկու անգամ» գրքում Բոնդը նույն ժամանակահատվածում խմել է 9 շիշ:

Սուպեր-գործակալը  ալկոհոլ օգտագործելու ռեկորդ է սահմանել «Սիրով՝ Ռուսաստանից» գրքում` մեկ օրվա ընթացքում խմելով երեք շիշ օղի:

Ուսումնասիրությունը նաեւ պարզել է, որ 007 գործակալի սիրած խմիչքն իրականում վիսկին է:  Բոնդն այն օղուց եւ «օղի-մարտինիից» հաճախ է խմում: