Պորտուգալիայում` Ատլանտյան օվկիանոսի ափին, ալիքը մի խումբ ուսանողների օվկիանոսի  խորքն է տարել: 

Տեղի փրկարարական ծառայությունը հաղորդում է, որ յոթ ուսանողներից միայն մեկին է հաջողվել ափ դուրս գալ եւ օգնություն կանչել:

Փրկրարարները ջրից դուրս են բերել ուսանողներից մեկի մարմինը եւ փնտրում են մյուս հինգին, հայտնում է ytro.ru-ն:

Նշվում է, որ Լիսաբոնի համալսարանից մի խումբ ուսանողներ հանգստանում էին Սետուբալ թերակղզու Սեզիմբրա քաղաքի հարեւանությամբ գտնվող վարձակալած առանձնատանը: