Լիբանանի սահմանի երկայնքով Իսրայելի բանակի ստորաբաժանումները բարձր պատրաստականության վիճակի են բերվել: Այս մասին հայտարարել է իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Լերները:
Ըստ «Ալ Մանար» հեռուստաալիքի` Էն-Նակուրայի շրջանում միջպետական սահմանը խախտած իսրայելական հերթապահ մասի ուղղությամբ կրակ էին բացել Լիբանանի բանակի կողմից:
Ըստ Լերների` իսրայելցի զինվորները չէին անցել սահմանամերձ գիծը, եւ լիբանանցի զինվորը կրակել է «սահմանի երկայնքով շարժվող» իսրայելական բանակի մեքենայի վրա:
Հաղորդվում է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է իսրայելական բանակի վարորդը:
Ըստ Լերների` սահմանին կատարված միջադեպը «Իսրայելի ինքնիշխանության կոպիտ խախտում է», եւ Իսրայելն «իրավունք ունի ինքնապաշտպանության»:
Թել Ավիվն արդեն Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին տեղեկացրել է միջադեպի մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























